Home

 

0

 




Մտորումներ վերջնական խաղաղության շուրջ

Զեզնից նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, երբ դեռ առաջին կամ երկրորդ կուրսում էի, բայց ծանոթ են ինձ հետ հիմա, հավանաբար կզարմանան` լսելով, որ ընդամենը չորս տարի առաջ ես ակտիվ մասնակցում էի հիշատակի օրերին նվիրված միջոցառումներին` վանկարկելով հակաթուրքական և հակաադրբեջանակ ծայրահեղ կոչեր: Ես նաև գրում էի հոդվածներ համալսարանի թերթի համար այնպիսի վերնագրերով, ինչպիսին է, օրինակ, «Ադրբեջան կոչվող մեծ կեղծիքը»:

կարդալ ամբողջը »

  Անձնական մոտեցում կոնֆլիկտին և տեղահանմանը

Ես ծնվել եմ Վարդենիսում 1984-ին, իսկ 4 տարի անց իմ ամբողջ ընտանիքը, ինչպես նաև բարեկամներս ստիպված էին լքել Հայաստանը` զանգվածային տեղահանումների պատճառով փախուստի դիմելով Ադրբեջան: Ես չորս տարեկան էի, երբ լքեցի Հայաստանը, սակայն երբ հետադարձ հայացք եմ ուղղում` չգիտեմ` արդյոք բախտավորություն էր, թե ոչ, քանի որ չեմ կարող մտաբերել անցյալում թողածս: Բայց հիշում եմ մեր տունը, այգին, խաղահրապարակը, ընկերներիս, խնձորենիս և աքաղաղին, որին շատ էի սիրում:

կարդալ ամբողջը »

 

 

    follow us on Twitter

    Նամակ Բաքվից. Նրանք

    Ալերգիա

    «Ես ալերգիա ունեմ Նրանց նկատմամբ: Երբեք չեմ խոսել Նրանց հետ և չեմ էլ խոսի»,- մի անգամ բացականչեց ընկերներից մեկը, որն աշխատում է ոչ կառավարական մի կազմակերպությունում` որպես ակտիվիստ մարդու իրավունքների ոլորտում:

    Կեղծավոր

    «Ես ուրախությամբ վտանգի կենթարկեմ իմ սեփական կյանքը` փորձելով փրկել մեկ այլ մարդու կյանք: Բայց ես երբեք նույնիսկ աչքս չեմ թարթի, եթե տեսնեմ Նրանց ցավի մեջ»,- մի անգամ հայտարարեց ինձ բուժող բժիշկը` մի անձ, որը Հիպոկրատի երդում տալուց հետո հանձն էր առել ծառայել մարդկությանը:

    կարդալ ամբողջը »

      Երբևիցե իմ կյանքի ընթացքում

    Երբ առաջին անգամ իմ բլոգի մեկնաբանությունների մեջ տեսա հայկական անուն, շփոթվեցի: Ո՞վ էր այդ մարդը, և ինչու՞ էր այդքան սիրալիր մեկի հետ, որն անվանել է իր բլոգր «Սարսափելի ազերի» (Scary Azeri): Պարզվեց` նա տարածաշրջանում աշխատող լրագրող է: Իր առաջին մեկնաբանությունից շատ չանցած` նկատեցի, որ նա կատարել է հղում բլոգիս այդ հոդվածին: Իհարկե, ես շնորհակալ էի լուսաբանման համար:

    Ինչևէ, հոդվածը փոքր-ինչ հակասական թեմայով էր` իմ երկրում կուսության վերականգման մասին:

    Իմ առաջին ռեակցիան այն էր, թե «ինչու նա պետք է ընտրեր հենց այդ հոդվածը»: «Միգուցե՞ նա ցանկանում է ներկայացնել իմ հայրենիքը հնարավոր ամենավատ լույսի ներքո: Իսկ եթե նա ուղղակի օգտագործում է ինձ ադրբեջանցիների վրա ծիծաղելու համար»: Շուտով ես հասկացա, որ միակ բանը, որ նա փորձում է անել, երկու ազգերին իրար մոտեցնելն է` տարբեր միջոցներ օգտագործելով, մարդկանց միջև հաղորդակցություն ստեղծելով:

    կարդալ ամբողջը »